Պատմություն

<<Հակոբ Կոջոյան>> կրթահամալիրը ստեղծվել է Երևանի թիվ 15 միջնակարգ դպրոցի և Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի քառամյա մանկական դպրոցի (որը հիմնադրվել է 1957թ. և անվանակոչվել Հ. Կոջոյանի անունով 1958թ.) բազաների վրա` համաձայն Երևանի քաղաքապետի 28.01.98թ. թիվ 8 որոշման և ՀՀԿԳ նախարարի 25.02.98թ. N47-Մ հրամանի: Կրթահամալիրն իր տեսակով միակն է հանրապետությունում, քանի որ իրականացնում է համակարգված շարունակական գեղարվեստական կրթություն I-XII դասարաններում / I-IV տարրական, V-IX հիմնական, X-XII ավագ/: Կրթահամալիրն ունի շուրջ 300 աշակերտ:

       <<Հակոբ Կոջոյան>> կրթահամալիրը իրականացնում է երկու տարբեր ուսումնական ծրագրեր, որոնք տարբեր լինելով հանդերձ, լրացնում են մեկը մյուսին: Միջառարկայական համագործակցության արդյունքում աշակերտների կերպարային և տարածական պատկերացումները նպաստում են մի շարք հանրակրթական առարկաների կենսաբանություն, երկրաչափություն, գրականություն, պատմություն և այլն) ընկալմանը: Գործնական և տեսական գիտելիքների համադրությամբ համալրվում են աշակերտների տրամաբանելու, վերլուծելու, հասկանալու և եզրակացություններ կատարելու կարողությունները, որոնք կրթությունը դարձնում են գրավիչ և արդյունավետ: Արվեստի, հոգևոր արժեքների հետ շփումն օգնում է աշակերտներին ընդգրկուն և ամբողջական յուրացնելու հայրենիքի պատմությունն ու մշակույթը, արժանապատիվ ու լայնախոհ քաղաքացի դաստիարակելուն: Կերպարվեստ, դիզայն, քանդակ, համակարգչային դիզայն առարկաների պարապմունքները իրականացվում են արվեստանոցային համակարգով հմուտ նկարիչ-մանկավարժների նվիրված աշխատանքիշ նորհիվ:

Համալիրն ունի համակարգչային դասասենյակ, որը հնարավորություն է տալիս կրթությունը համապատասխան ացնելու ժամանակի պահանջներին, ինչպես նաև երեխաներին ծանոթացնելու նոր մասնագիտությունների (համակարգչային դիզայն, գրաֆիկա, անիմացիա և այլն):

Գեղարվեստական մտքի, ճաշակի ձևավորմանը և զարգացմանը մեծապես նպաստում է համաշխարհային և հայ արվեստի ուսումնասիրությունը, որի համար ստեղծվել է գրադարան և տեսադարան:
Կրթահամալիրը կատարում է նաև ծրագրային մեծ աշխատանք: Կրթահամալիրի մասնագետները մշակել են կերպարվեստ, քանդակ, դիզայն, արվեստի պատմություն, դիցաբանություն առարկաների ուսումնական ծրագրերը:

Յուրաքանչյուր ուստարվա ավարտին կազմակերպվում են ցուցահանդեսներ, որով մենք հաշվետու ենք լինում համայնքի առջև մեր կատարած աշխատանքի համար:

Կրթահամալիրի <<Վերջի դաս>> արարողությունը ամփոփոխ է <<Վերջին դաս-այցեքարտ>> ցուցահանդեսով, որով մեր շրջանավարտները ներկայանում են իրենց ձեռքբերածով, որը կարծես իրենց առաջին այցեքարտն է ,որպես կիրթ, գրագետ և արժանապատիվ քաղաքացի, հասարակությանը ներկայանալու համար: