Կրթական կառուցվածքը

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կրթահամալիրը միջնակարգ /լրիվ/ ընդհանուր, մասնագիտական կրթությունը իրականացնում է եռաստիճան համակարգով, 12 տարի ընդհանուր տևողությամբ, հետևյալ հաջորդական աստիճաններով.

1-ին աստիճան` 4 տարի տարրական ընդհանուր1-4 դասարաններ

2-րդ աստիճան` 5 տարի հիմնական ընդհանուր 5-9 դասարաններ

3-րդ աստիճան`  3 տարի միջնակարգ /լրիվ/ ընդհանուր10-12 դասարաններ

Տարրական դպրոցն ապահովում  էերեխայի ընդհանուր զարգացումը, կարդալու, գրելու, հաշվելու, հմտությունների և կարողությունների, բարեկիրթ խոսքի ու վարվելաձևի, ինքնասպասարկման պարզագույն հմտությունների, անձնական հիգիենայի և առողջ ապրելակերպի հիմունքների տիրապետումը: Տարրական դպրոցի մասնագիտական ծրագրերը ապահովում են երեխայի երևակայության զարգացումը, գեղարվեստական տարրական գիտելիքների հաղորդմամբ պատկերային մտածողության զարգացումը, կերպարվեստի, քանդակի, դիզայնի և թատրոնի միջոցով մտքի գեղարվեստական արտահայտության ձևերին և հմտություններին տիրապետելը: Տարրական կրթությունը ավարտվում է գիտելիքների ստուգմամբ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Միջին դպրոցում    /հիմնականը նդհանուր/   ուսուցումը նպատակաուղղված է առողջ ապրելակերպի, աշխարհի և բնության վերաբերյալ սովորողների գիտական պատկերացման ձևավորմանը, ինքնուրույն աշխատանքի, կրթության և հասարակական ինքնուրույն գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալի ապահովմանը: Միջին դպրոցի մասնագիտացված ծրագրերը նպատակաուղղված են գեղարվեստական միտքը արտահայտելու ձևերին, հնարքներին տիրապետելու կարողությունների զարգացմանը: Համաշխարհային և ազգային արվեստի պատմության ուսումնասիրման միջոցով գեղագիտական մտքի և ճաշակի ձևավորմանը:

Տարրականևմիջինդպրոցներըմիասինկազմումենհիմնականդպրոցը:

Ավագ դպրոցում    /միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/   ուսուցումը ուղղված է հենքային հանրակրթական պատրաստվածությունն ապահովող գիտելիքների յուրացմանը, ինչպես նաև սովորողների հակումներին և ընդունակություններին համապատասխան նախամասնագիտական կարողությունների զարգացմանը, մասնագիտական կողմնորոշմանը` կրթության շարունակականությունը ապահովելու համար, կիրթ, գրագետ, բազմակողմանի զարգացած քաղաքացի դաստիարակելուն:

Հիմնական ընդհանուր և միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության և մասնագիտական կրթական ծրագրերի յուրացումն ավարտվում է շրջանավարտների գիտելիքների, կարողությունների և հմտությունների պարտադիր ամփոփիչ ատեստավորմամբ, որի կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Կրթահամալիրի ուսումնական պլանը բաղկացած է երկու բաղադրիչից: առաջինը ապահովում է հանրակրթությունը և համապատասխանում է հանրակրթական դպրոցի պետական ուսումնական պլանին, իսկ երկրորդ բաղադրիչը արտահայտում է արվեստի մասնագիտացված ծրագրի ժամաքանակը:

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրը ունի մոտ 425 աշակերտ: